Հաջիևը և ԵՄ ներկայացուցիչը քննարկել են TRIPP նախագիծը


Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հանդիպել է Կենտրոնական Ասիայի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Էդուարդ Ստիպրայսի հետ:


 


Ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունավետ քննարկումներ են ունեցել՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաղորդակցությունների զարգացման, Տրանսկասպյան միջանցքի և TRIPP-ի նախագծերին:


 


«Կենտրոնական Ասիայի խորհրդատվական խորհրդի ձևաչափը գործակցության լայն հնարավորություններ է ընձեռում»,- ընդգծել է Հաջիևը:

Leave a comment