https://arm.sputniknews.ru/20260314/iranum-nshel-en-amni-het-paterazmy-dadarecnelu-pajmannery-99845123.html
Իրանում նշել են ԱՄՆ–ի հետ պատերազմը դադարեցնելու պայմանները
Իրանում նշել են ԱՄՆ–ի հետ պատերազմը դադարեցնելու պայմանները
Sputnik Արմենիա
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի նավթային օբյեկտները, եթե հարված հասցվի իր էներգետիկ համակարգին: 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T14:48+0400
2026-03-14T14:48+0400
2026-03-14T14:48+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_0:48:800:498_1920x0_80_0_0_87d11f21f899a2ed7c2cf3922f867765.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ նախկին ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի մարտական գործողությունների դադարեցման հարցը միայն երկու պահանջի կատարման դեպքում՝ պատերազմի ընթացքում հասցված վնասի ամբողջական փոխհատուցում և անվտանգության երաշխիքներ ապագայի համար։ Այս մասին գրում է Sputnik-ը:Ռեզայիի խոսքով՝ նման երաշխիքներն անհնար են առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռանալու և տարածաշրջանից ամերիկյան բոլոր բազաների դուրսբերման: Նա ընդգծել է, որ Իրանը չի նահանջի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել այդ պայմանները:Այս ֆոնին, «Fars» գործակալության հաղորդմամբ, Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտարարել են, որ իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածելու դեպքում Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի նավթային ենթակառուցվածքները։Ավելի վաղ «The Wall Street Journal» թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիայի «Prince Sultan» ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով վնասվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս հինգ լիցքավորող ինքնաթիռներ:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
ամն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99844792_55:0:766:533_1920x0_80_0_0_54dbb1a81a1107d973871aebe20feb51.jpg.webp
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ամն, իսրայել, պատերազմ
Իրանը սպառնացել է ոչնչացնել տարածաշրջանում ԱՄՆ-ի նավթային օբյեկտները, եթե հարված հասցվի իր էներգետիկ համակարգին:
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Քաղաքական նպատակահարմարության խորհրդի քարտուղար, ԻՀՊԿ նախկին ղեկավար Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Թեհրանը կդիտարկի մարտական գործողությունների դադարեցման հարցը միայն երկու պահանջի կատարման դեպքում՝ պատերազմի ընթացքում հասցված վնասի ամբողջական փոխհատուցում և անվտանգության երաշխիքներ ապագայի համար։ Այս մասին գրում է Sputnik-ը:
Ռեզայիի խոսքով՝ նման երաշխիքներն անհնար են առանց Պարսից ծոցից ԱՄՆ-ի հեռանալու և տարածաշրջանից ամերիկյան բոլոր բազաների դուրսբերման: Նա ընդգծել է, որ Իրանը չի նահանջի, քանի դեռ Վաշինգտոնը չի կատարել այդ պայմանները:
Այս ֆոնին, «Fars» գործակալության հաղորդմամբ, Իրանի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական շտաբից հայտարարել են, որ իրանական էներգետիկ օբյեկտներին հարվածելու դեպքում Թեհրանը կոչնչացնի տարածաշրջանի երկրներում ԱՄՆ-ի նավթային ենթակառուցվածքները։
Ավելի վաղ «The Wall Street Journal» թերթը գրել էր, որ Սաուդյան Արաբիայի «Prince Sultan» ավիաբազային Իրանի հասցրած հրթիռային հարվածի հետևանքով վնասվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ևս հինգ լիցքավորող ինքնաթիռներ: