Պուտինը Թրամփին առաջարկել է հարստացված ուրանը Իրանից տեղափոխել Ռուսաստան․ Axios 

Քաղաքականություն

14.03.2026 | 14:39

ՌԴ  նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ-ին առաջարկել է հարստացված ուրանի պաշարները Իրանից Ռուսաստան տեղափոխել՝ Մերձավոր Արևելքի պատերազմը դադարեցնելու համաձայնագրի շրջանակներում․ հաղորդում է Axios-ը։

Հրապարակման համաձայն՝ Պուտինն այս առաջարկը Դոնալդ Թրամփին արել է մարտի 9-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ ԱՄՆ նախագահը հրաժարվել է։

Axios-ի տվյալներով՝ Թեհրանն ունի մոտավորապես 450 կիլոգրամ ուրան, որը հարստացված է մինչև 60%։ Այս պաշարները կարող են հարստացվել մինչև 90% մի քանի շաբաթվա ընթացքում, ինչը բավարար է տասը միջուկային ռումբ ստեղծելու համար։

«Այս առաջարկը առաջին անգամը չէ, որ արվում է։ Այն չի ընդունվել։ ԱՄՆ դիրքորոշումն այն է, որ մենք պետք է վստահ լինենք, որ ուրանը անվտանգ կերպով է պահվում», – Axios-ին ասել է Թրամփի վարչակազմի պաշտոնյան։

Թարգմանությունը՝ Անահիտ Խաչատրյանի

Leave a comment