Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Դիլիջան քաղաքում և Դիլիջան համայնքի 6 գյուղերում գյուղատնտեսական շուկա չկա, գյումթերքներ վաճառում են տուրիստական Դիլիջան քաղաքի կենտրոնում կայանող բեռնատար և մարդատար ավտոմեքենաներից։ Դա հարիր չէ տուրիստական Դիլիջանի դիմագծին։ Դիլիջանում հրատապ խնդիր է գյուղատնտեսական շուկայի գործարկումը, որտեղ իրենց աճեցրած գյուղմթերքները կվաճառեն Դիլիջան քաղաքի և համայնքի գյուղերի բնակիչները»։