Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը մասնակցել է ՀԲԸՄ Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված միջոցառմանը


Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Աննա Ավետիսյանը մարտի 13-ին մասնակցել է Հայ բարեգործական ընդհանուր միության Մանուկյան-Դեմիրճյան դպրոցի հիմնադրման 50-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Այդ մասին տեղեկացնում է Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը:


Միջոցառման ներկա էին ՀԲԸՄ նախագահ Սեմ Սիմոնյանը, Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի անդամ Ադրին Նազարյանը, ՀԲԸՄ կենտրոնական կառավարման խորհրդի, դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ղեկավար կազմի, ուսուցչական անձնակազմի, համայնքային կառույցների ներկայացուցիչներ և աշակերտներ։


Գլխավոր հյուպատոսը դպրոցի ղեկավարությանն է հանձնել Հյուպատոսության անունից պատվոգիր՝ իր ելույթում ընդգծելով դպրոցի անգնահատելի դերն ու զգալի ներդրումը հայկական ինքնության և մշակույթի պահպանման ու ճանաչելիոթյան բարձրացման գործում։


Հյուրերը շրջայց են կատարել դպրոցի հարևանությամբ կառուցվող նոր ուսումնական կենտրոնի (Collaborative Learning Center) տարածքում:


Գլխավոր հյուպատոսը Կենտրոնի գրադարանի համար դպրոցին է նվիրել առաջին գիրքը։

Դիտումների քանակ7

Leave a comment