Սամվել Կարապետյանի աջակից երեք անձ ձերբակալվել է։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնեցին Ներքին գործերի նախարարությունից։
Մարտի 13-ին՝ ժամը 15։30-ից Հակակոռուպցիոն դատարանի առջև ի աջակցություն Սամվել Կարապետյանի մի շարք մարդիկ են հավաքվել։ Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոց տնային կալանքը երկարաձգելու հարցը։ Տարածքում կային մեծ թվով ոստիկաններ։
Դատարանի բակից ոստիկանները բերման են ենթարկել որոշ աջակիցների։ 3 անձ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հոդվածով ձերբակալվել և տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության տարածքային ստորաբաժանում։
Հունիսի 17-ին Սամվել Կարապետյանի տանը խուզարկություն իրականացվեց այն բանից հետո, երբ նա հրապարակավ աջակցություն հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն՝: Նա կալանավորվեց հունիսի 18-ին։ Դեկտեմբերի 30-ին դատարանը փոխեց գործարարի խափանման միջոցը, և կալանքը փոխարինվեց գրավով և տնային կալանքով։
The post Սամվել Կարապետյանի աջակից երեք անձ ձերբակալվել են դատարանի բակից appeared first on CIVILNET.