Դատարանը քննում է Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցը

Քաղաքականություն

13.03.2026 | 17:28

Հակակոռուպցիոն դատարանում ընթանում է գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցի երկարաձգման հարցի քննարկումը։ Նախաքննական մարմինը պահանջում է երկարացնել նրա նկատմամբ կիրառվող տնային կալանքի ժամկետը։

Միջնորդությունը մակագրվել է դատավոր Վարդգես Ստեփանյանին։

Կարապետյանը կալանավորվել էր 2025 թ. հունիսի 18-ին, հետագայում կալանքը մի քանի անգամ երկարաձգվել էր դատարանի որոշմամբ։ Դեկտեմբերի 30-ին դատարանը բավարարեց պաշտպանական կողմի միջնորդությունը և կալանքը փոխարինեց տնային կալանքով և գրավով։

Սամվել Կարապետյանին առաջադրված մեղադրանքները

Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը տապալելու հրապարակային կոչեր հնչեցնելու համար։ Հոկտեմբերի 13-ին Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Սամվել Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է և ավելացվել են Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Կարապետյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։

Եվգենյա Համբարձումյան

Leave a comment