Եվրոպական որոշ երկրներ բանակցություններ են վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցի հետ կապված․ FT

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան և Իտալիան, բանակցություններ են վարում Իրանի հետ՝ Հորմուզի նեղուցով իրենց նավերի անվտանգ անցումը երաշխավորող համաձայնագիր կնքելու համար. հաղորդում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։

«Եվրոպական երկրները, այդ թվում՝ Ֆրանսիան, բանակցություններ են սկսել Թեհրանի հետ՝ ձգտելով Հորմուզի նեղուցով իրենց նավերի անվտանգ անցումը երաշխավորող համաձայնագիր կնքել»,- նշում է հրատարակությունը։

Հրապարակման աղբյուրի համաձայն՝ Իտալիան նույնպես փորձել է բանակցություններ սկսել Թեհրանի հետ այս հարցի շուրջ։

Leave a comment