https://arm.sputniknews.ru/20260313/amnn-paterazmi-tezh-pulic-hetvo-kancni-irani-ghekavarutjan-dem-diversianeri-zlm-99809873.html
ԱՄՆ–ն պատերազմի թեժ փուլից հետո կանցնի Իրանի ղեկավարության դեմ դիվերսիաների․ ԶԼՄ
ԱՄՆ–ն պատերազմի թեժ փուլից հետո կանցնի Իրանի ղեկավարության դեմ դիվերսիաների․ ԶԼՄ
Sputnik Արմենիա
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակվել իրանական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներով։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T15:40+0400
2026-03-13T15:40+0400
2026-03-13T15:41+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել միլիտոսյան
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99396843_0:54:800:504_1920x0_80_0_0_dd49038d7357ff82b092b27022ee9b4c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն ռազմական գործողությունների թեժ փուլի ավարտից հետո կանցնի Իրանի ղեկավարության դեմ գաղտնի գործողությունների։ Այս մասին գրում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:Դիվերսիաների և գաղտնի գործողությունների իրականացումը նախընտրելի տարբերակ է, որը ԱՄՆ-ի և Իսրայելի տեսանկյունից կարող է օգնել Իրանի իրավիճակի ապակայունացմանը:Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը։
ամն
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/03/99396843_29:0:772:557_1920x0_80_0_0_bbf8113ee8775ca8cb9b87ffaa220d21.jpg.webp
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել միլիտոսյան, իսրայել
ամն, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել միլիտոսյան, իսրայել
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Վաշինգտոնը մտադիր չէ սահմանափակվել իրանական օբյեկտների ուղղությամբ ավիահարվածներով։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. ԱՄՆ-ն ռազմական գործողությունների թեժ փուլի ավարտից հետո կանցնի Իրանի ղեկավարության դեմ գաղտնի գործողությունների։ Այս մասին գրում է «Wall Street Journal»–ը՝ հղում անելով իր աղբյուրներին:
«ԱՄՆ-ն և Իսրայելը հավանաբար կշարունակեն թուլացնել (Իրանի իշխանությանը. խմբ.) տնտեսական ճնշումների գործադրմամբ և գաղտնի գործողություններ իրականացնելով նույնիսկ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», – գրում է թերթը։
Դիվերսիաների և գաղտնի գործողությունների իրականացումը նախընտրելի տարբերակ է, որը ԱՄՆ-ի և Իսրայելի տեսանկյունից կարող է օգնել Իրանի իրավիճակի ապակայունացմանը:
Ռուսաստանը հայտարարել է, որ Վաշինգտոնի և Թել Ավիվի գործողությունները ոչ մի կապ չունեն միջուկային զենքի չտարածման ռեժիմի պահպանման հետ, և պահանջել է վերադառնալ բանակցություններին: ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է աջակցել կարգավորմանը։