«Եթե իշխանությունը վերընտրվի, «սադրիչ» է համարելու Հայաստանի Հանրապետությանը»․ Սուրեն Սուրենյանց | ՄԱՄՈՒԼ.ամ

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի ֆեյսբուքյան գրառումը․ «Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է.
     Ես համարել եմ դա սադրիչ գործողություն և հրահանգել եմ հրաժարականի դիմում գրի․ Փաշինյան
     Փաշինյանն է հրահանգել հրաժարականի դիմում գրել Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրենին, ով ԱՄՆ փոխնախագահ Վենսին նվիրել է Արցախի խնդրի մասին գիրք։
     Փաշինյանն այսօր «սադրիչ» է համարում Հռչակագիրը, ԱՄՆ փոխնախագահ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելը:
     Եթե նրա իշխանությունը վերընտրվի, «սադրիչ» են համարվելու Ցեղասպանության ինստիտուտ-թանգարանը, Ցեղասպանության հուշարձանը, մինչև, որ հերթը հասնի Հայաստանի Հանրապետությանը:
     «Արևմտյան Ադրբեջանը» պոզով-պոչով չի լինում, այն արդեն Հայաստանում հաստատվել է՝ կոլոբորանտ իշխանության միջոցով:
     Հունիսի 7-ն ընտրության օր չէ, Անկախության հանրաքվե է՝ հար և նման Սեպտեմբերի 21-ին:
     Տեղամասեր գնալուց սա լավ հիշեք»:

Leave a comment