ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա

Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյան գլխավորած պատվիրակությունը  ապրիլի 16-19-ը կգործուղվի Ստամբուլ (Թուրքիայի Հանրապետություն)՝  Միջխորհրդարանական միության 152-րդ վեհաժողովին մասնակցելու համար: Այս մասին տեղեկանում ենք գործուղման մասին ԱԺ նախագահի կարգադրությունից:  

ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի արտաքին   հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը (ապրիլի 14-20-ը),  ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը (ապրիլի 14-20-ը) և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը (ապրիլի 14-20-ը):

The post ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կգործուղվի Թուրքիա appeared first on CIVILNET.

Leave a comment