Օմանում ԱԹՍ–ի ընկնելու հետևանքով 2 մարդ է զոհվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ մահացածները օտարերկրյա քաղաքացիներ են։

ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Օմանի Սուլթանության Սուհար նահանգում անօդաչու թռչող սարքի ընկնելու հետևանքով երկու մարդ է զոհվել։ Այս մասին հայտնում է Օմանի ONA լրատվական գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության իր աղբյուրին։

«Սուհար նահանգում երկու անօդաչու թռչող սարք է ընկել։ Դրանցից մեկն ընկել է Ալ-Աուախի արդյունաբերական գոտում, ինչի հետևանքով զոհվել են երկու օտարերկրացիներ, նաև մի քանի վիրավոր կա։ Երկրորդ անօդաչուն ընկել է բաց տարածքում, տուժածներ չկան»,- գրում է գործակալությունը։

Սուհար նահանգը գտնվում է Օմանի մայրաքաղաքից դեպի հյուսիս-արևմուտք։

Իրանը գրոհել է Իրաքում բազայի վրա, մեկ ֆրանսիացի զինվորական է զոհվել, 6-ը վիրավոր են

Leave a comment