155 հազար դոլար կանխիկ, 8 անշարժ գույք․ ի՞նչ ունի ՍԱՏՄ ղեկավարը. «Ժողովուրդ» | ՄԱՄՈՒԼ.ամ

«Ժողովուրդ»-ն ուսումնասիրել է Տիգրան Պետրոսյանի հայտարարագրային տվյալները և արձանագրել մի շարք անշարժ գույքեր, տրանսպորտային միջոցներ, խոշոր չափի կանխիկ միջոցներ և, տարօրինակ է, վարկային պարտավորություններ։
     Տիգրան Պետրոսյանը ՀՀ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել 2025 թվականի հուլիսի 24-ին։ Մինչ այդ՝ 2024 թվականի նոյեմբերի 26-ից, աշխատել է նույն կառույցում որպես ղեկավարի տեղակալ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է նաև պետական և մասնավոր հատվածի մի շարք պաշտոններ՝ աշխատելով ՀՀ վարչապետի աշխատակազմում գործող ՊՈԱԿ-ներում, ինչպես նաև բիզնես ոլորտում։
     8 անշարժ գույք Երևանում և Արմավիրի մարզում
     Հայտարարագրի համաձայն՝ պաշտոնյան ունի ընդհանուր առմամբ 8 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են բնակարաններ Երևանում, հողամասեր Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում, ինչպես նաև ավտոկայանատեղի և կիսակառույց շինություն։

Մասնավորապես՝
     • կիսակառույց շինություն Երևանում՝ Ավան վարչական շրջանում (ձեռք է բերվել 2024 թվականին),
     • երեք հողամաս Վաղարշապատում,
     • բնակարան Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում (ձեռք է բերվել 2023 թվականին),
     • ավտոկայանատեղի և երկու բնակարան Արաբկիր վարչական շրջանում։

Ավտոմեքենաներ և թանկարժեք ժամացույց

Տիգրան Պետրոսյանը հայտարարագրել է նաև երկու տրանսպորտային միջոց՝
     • FORD բեռնատար ավտոմեքենա (2001թ.),
     • MERCEDES-BENZ (2019թ.) ավտոմեքենա։

Բացի այդ, հայտարարագրում առկա է նաև HUBLOT մակնիշի ժամացույց, որի արժեքը նշված է 5 մլն 100 հազար դրամ։

Խոշոր չափի կանխիկ միջոցներ

Պաշտոնյան հայտարարագրել է նաև զգալի չափի կանխիկ միջոցներ՝
     • 155,000 ԱՄՆ դոլար,
     • 17,000 եվրո,
     • 118 մլն դրամ։

Միաժամանակ բանկային հաշիվներում առկա մնացորդը կազմել է մոտ 2 մլն 952 հազար դրամ»:

Մանրամասները՝ թերթի համարում:

Leave a comment