Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միացյալ երկրաֆիզիկական ծառայության Ալթայ-Սայանի մասնաճյուղի տվյալներով՝ Թուրքիայի հյուսիսում գրանցվել է 5.6 մագնիտուդով երկրաշարժ։ Ալթայ-Սայանի մասնաճյուղի կողմից իրականացված օպերատիվ տվյալների մշակման համաձայն՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Թուրքիայի Սևծովյան տարածաշրջանի Թոքաթ նահանգի Էրբաա քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։