Բրյանսկի մարզում լցակայանի վրա Ուկրաինայի ԶՈւ–ի հարձակման հետևանքով 2 մարդ է վիրավորվել

https://arm.sputniknews.ru/20260312/brjanski-marzum-lcakajani-vra-ukrainaji-zui-hardzakman-hetevanqvov-2-mard-e-viravvorvel-99779400.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, բրյանսկ, բենզալցակայան, վիրավոր

ռուսաստան, բրյանսկ, բենզալցակայան, վիրավոր

Բաժանորդագրվել

Վնասվել են ավտոմեքենան և լցակայանի շենքը:

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Բրյանսկի մարզի Սևսկ քաղաքում Ուկրաինայի զինված ուժերի կողմից ավտոլցակայանի թիրախավորման հետևանքով երկու խաղաղ բնակիչ է վիրավորվել։ Այս մասին հայտնել է մարզպետ Ալեքսանդր Բոգոմազը։

«Կիևյան վարչակարգը FPV-դրոններով հարձակվել է Սևսկ քաղաքի ավտոլցակայանի վրա։ Դիտավորյալ հարվածի հետևանքով, ցավոք, երկու քաղաքացիական անձ է վիրավորվել։ Տղամարդիկ տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն»,- Telegram-ում գրել է մարզպետը։

Մարզի ղեկավարը հավելել է, որ վնասվել են ավտոմեքենան և լցակայանի շենքը։ Դեպքի վայրում աշխատում են օպերատիվ և արտակարգ ծառայությունները։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Պուտինի խոսքով` նպատակը մեկն է` պաշտպանել նրանց, ովքեր 8 տարի շարունակ ծաղրի ու ցեղասպանության են ենթարկվել Կիևի ռեժիմի կողմից, և դրա համար նախատեսվում է իրականացնել Ուկրաինայի ապառազմականացում և ապազգայնականացում, դատի տալ բոլոր ռազմական հանցագործներին, որոնք պատասխանատու են Դոնբասի խաղաղ բնակիչների դեմ արյունալի հանցագործությունների համար: Արևմուտքի երկրներն ի պատասխան լայնածավալ պատժամիջոցներ են սահմանել Ռուսաստանի դեմ։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment