Իրանում մոտ 3,2 մլն մարդ ստիպված է եղել լքել իր մշտական բնակության վայրը պատերազմի պատճառով: Այս մասին հայտնել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գործակալությունը:
ՄԱԿ-ի փախստականների հարցերով արտակարգ իրավիճակների աջակցության խմբի ղեկավարը, մասնավորապես, հայտարարել է. «Նախնական գնահատականներով՝ շարունակվող հակամարտության հետևանքով 600000-ից մինչև 1 մլն ընտանիք ներկայումս ժամանակավորապես տեղահանվել է Իրանի ներսում, ինչը կազմում է մինչև 3,2 միլիոն մարդ»:
Նա նաև նշել է, որ այդ թիվը, ամենայն հավանականությամբ, կշարունակի աճել, քանի որ ռազմական գործողությունները շարունակվում են, ինչը վկայում է հումանիտար կարիքների տագնապալի սրացման մասին: