ՀՑԹԻ նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տխմարության բանաձևումը
Նիկոլ Փաշինյանն օր առաջ պետք է հրաժարականի դիմում պահանջի ՀՀ վարչապետից՝ վերջինիս կողմից որոշումներ կայացնելու և արարողակարգային այցերի հետ կապված սկանդալային իրավիճակներ ստեղծելու հիմնապատճառներով: ԱՄՆ-ի փոխնախագահ Վենսի` Ծիծեռնակաբերդ կատարած պաշտոնական արարողակարգային այցի ժամանակ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանի միջոցով ԱՄՆ-ի փոխնախագահին Արցախի թեմայով գրքեր նվիրելը, արցախահայության դեմ իրագործված ցեղասպանության հիշատակումը որպես հիմք դիտելն ու տնօրենից հրաժարականի դիմում պահանջելը, ինչպես նաև հաջորդիվ դրա մասին բացեիբաց հայտարարելը վկայում է լիակատար ու անմնացորդ անմեղսունակության մասին:
Հիմա կետերով
Ա մեղավոր
Այդ մակարդակի պաշտոնական այցի ընթացքում մշակված ու քննարկված պետք է լինեն ԲՈԼՈՐ արարողակարգային մանրամասնությունները՝ ընդհուպ մինչև Ծիծեռնակաբերդում հյուրի տեղաշարժման ժամանակացույցն ու հյուրերին տրամադրվող նվերների տեսականին: Դա պարզապես չի արվել: Այստեղ Էդիտա Գզոյանը մեղավոր չի, քանզի հիմնական թերացողներն ու Նիկոլին արհամարողներն ի սկզբանե եղել են իր աշխատակազմի ղեկավարն ու ՀՀ արտգործնախարար, ովքեր «կուրսի չեն եղել» ՀՀ վարչապետի ներկա արտաքին քաղաքական կուրսից:
Բ մեղավոր
Անգամ այս բացթողման պարագայում ՀՀ պետարարողակարգի պատասխանատուները, ովքեր եղել այդ պահին Ծիծեռնակաբերդում ու բավական ժամանակ են ունեցել` տեղեկանալու Էդիտա Գզոյանի նպատակադրության մասին ու բացառել դա, կարող էին դա անել հաշվված վայրկյանների ընթացքում, բայց դա չեն արել, քանզի իրենց հետաքրքիր չի եղել Նիկոլ Փաշինյանի կարծիքն այդ կապակցությամբ:
Գ մեղավոր
Մինչ բարձրաստիճան հյուրերի ժամանումը Ծիծեռնակաբերդ, այդ պահին Էդիտա Գզոյանի կողքին է եղել նրա անմիջական վերադասը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն, ով պարտավոր էր հարցնել Է. Գզոյանին, թե ի՞նչ է պատրաստվում նվիրել հյուրին: Սա նշանակում է, որ Ժաննա Անդրեասյանի համար Նիկոլ Փաշինյանի տեսակետն ու ու նրա հայտարարած «կառավարությունն այդ ես եմ» ձևակերպումն առոչինչ են:
Ու վերջում. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում կա Արցախի դեմ իրագործված ցեղասպանության պատմությունն ու հետևանքներն ուսումնասիրող բաժին: Նիկոլի տրամաբանությամբ` այս բաժինը պետք է լուծարվի, կամ իր ցուցումով աշխատանքից ազատվելու դիմում պետք է ներկայացնեն ՀՑԹԻ բոլոր աշխատակիցները, քանի որ թանգարանում նման բաժնի գոյությունը դիտվելու է անցանկալի ու վտանգավոր:
ՀԳ. Ի դեպ գիրք նվիրելու կապակցությամբ նորից վերհիշեցի ՀՑԹԻ-ի ֆոնդերից 2005 թվականին անհետացած գրքերի թեման ու այդ առիթով իմ նախաձեռնությամբ 2007 թվական հարուցված քրեական գործը: Վերջիվերջո, գողության այդ դրվագը ևս, հնարավոր է, որ ուղղակի առնչություն ունի ՀՀ արտաքին քաղաքականության հայեցակարգերի ու իրականացնողների հետ:
Ինչպես ասում էր ՔՊ-ական Ալխազը՝ ԿԱՐՃ…»: