Իրանի դեմ պատերազմը հարուցել է էներգետիկ ճգնաժամ, որն արդեն իսկ ազդում է համաշխարհային տնտեսության վրա։ Նավթի գները շեշտակի բարձրացել են, ահազանգում են միջազգային մասնագետները։
Պատճառը Հորմուզի նեղուցի արգելափակումն է, որն այս պատերազմում Իրանի խաղաքարտերից է։ Վերջին երկու օրվա ընթացքում արդեն հաղորդվում է վեց նավի խոցման մասին, իսկ արևմտյան աղբյուրների տվյալներով՝ Իրանը Պարսից ծոցը նաև ականապատում է։
Հորմուզի նեղուցով խաղաղ պայմաններում համաշխարհային շուկաներ է մատակարարվում աշխարհի էներգետիկ պաշարների 20 տոկոսը։ Նեղուցն ակտիվ օգտագործող Պարսից ծոցի արաբական երկրները հիմնականում վերամշակված նավթ ու հեղուկ գազ են մատակարարում արտաքին աշխարհ։
Ներկայում արաբական երկրները արտահանումից զրկված են, ստիպված պահուստավորում են իրենց նավթը։ Նրանցից որոշները ունեն այլընտրանքային ուղիներ, սակայն դրանք շատ երկար են՝
Հորմուզի նեղուցն իր ծավալներով գերազանցում է միայն Մալաքքայի նեղուցը, սակայն դա ինչպես մնացածները, չի կարող փոխարինել Հորմուզի ծավալները։
Իրանական նեղուցից ամենաշատ կախում ունեն ասիական երկրները, որոնք սկսել են արտակարգ միջոցներ ձեռնարկել։ Չինաստանը խնդրել է նավթ մերամշակող իր ընկերություններին նավթ չարտահանել երկրից, իսկ Հրվ․ Կորեան նավթամթերքի վրա սահմանափակումներ է մտցրել։
Հորմուզի նեղուցում վերջին անգամ սուր ճգնաժամ էր ծագել իրան-իրաքյան պատերազմի ժամանակ, որը հայտնի էր տանկերների պատերազմ անունով։ Սակայն այն ժամանակ նեղուցն ամբողջությամբ չէր փակվել։
The post Հորմուզի նեղուցի փակումը՝ էներգետիկ ճգնաժամի պատճառ appeared first on CIVILNET.