Թուրքիան պատրաստակամ է Ադրբեջանին տրամադրել ցանկացած ռազմական աջակցություն, որը սահմանված է նաև Շուշիի հռչակագրով. Թուրքիայի ԶՈՒ ցամաքային զորքերի հրամանատար

Ermenihaber. Թուրքիայի զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Մեթին Թոքելի գլխավորած պատվիրակությունն այցելել է Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն: Թոքելն այցելել է Նախիջևանում գտնվող ադրբեջանական բանակի ստորաբաժանումների շտաբ և հանդիպել ստորաբաժանման հրամանատար, գեներալ-մայոր Քենան Սեիդովի հետ։

Թոկելին զեկուցվել է Նախիջևանում գտնվող ստորաբաժանումների ստեղծման, նրանց գործունեության և իրականացվող բարեփոխումների մասին։ Նա ընդգծել է, որ Թուրքիան միշտ եղել է Ադրբեջանի կողքին՝ տարածաշրջանում կայունության ամրապնդման և լիակատար անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև հավելել, որ երկու երկրների միջև ռազմական համագործակցությունն ամուր հիմքերի վրա է։

Նա ևս մեկ անգամ հայտնել է, որ Թուրքիան պատրաստակամ է Ադրբեջանին տրամադրել ցանկացած ռազմական աջակցություն, որը սահմանված է նաև Շուշիի հռչակագրով։ Այցի շրջանակում նա նաև հանդիպել է Նախիջևանում Ադրբեջանի նախագահի լիազոր ներկայացուցիչ Ջեյհուն Ջելիլովի հետ և քննարկել ռազմավարական գործակցությունը, ռազմական համագործակցությունը և համատեղ զորավարժությունների պլանավորմանը վերաբերող հարցեր։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a comment