LEASING EXPO-ն այս տարի ավելի մասշտաբային կլինի. Ինչպես ճիշտ պատրաստվել ցուցահանդեսին

LEASING EXPO-ին ընդառաջ`  ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects-ը գործընկերներին մեկտեղել է ցուցահանդեսին առավել արդյունավետ պատրաստվելու և ցանկալի արդյունքը էքսպոյից քաղելու հնարավորություններն ու փորձը ներկայացնելու։

«Մենք կարևորում ենք, որ յուրաքանչյուր ընկերության և պրոդուկտը, և ներկայանալու ձևը, և թիմի անդամները հավուր պատշաճի ներկայանան, և, որ այցելուն, գալով LEASING EXPO, կարճ ժամանակում կարողանա կողմնորոշվել», – Big Projects ընկերության համահիմնադիր, Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար, LEASING EXPO -ի կազմակերպիչ Դիանա Հարոյանը:

LEASING EXPO-ն տեխնիկայի և սարքավորումների ոլորտի միակ և մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում, որի նպատակն է բիզնեսի համար լիզինգն ավելի հասկանալի, հասանելի և կիրառելի դարձնելը:

« LEASING EXPO-ի ծավալն է մեծացել՝ նախորդ տարվա համեմատ: Մասնակցող ընկերությունների թիվը 15-20%-ով ավելացել է: Այս տարի ունենալու ենք նաև շատ հյուրեր», – ասում է Հայաստանի Լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը:

Ցուցահանդեսի շրջանակում ներկայացվում են շինարարական տեխնիկա, գյուղատնտեսական սարքավորումներ, արևային վահանակներ, տրանսպորտային միջոցներ, բեռնատարներ, էլեկտրոմոբիլներ, արտադրական սարքավորումներ, սառնարանային, ջերմոցային տնտեսություն և ֆինանսաբանկային ծառայություններ` հատուկ առաջարկներով։ Այս տարի բոլոր սարքավորումները մեկ հարթակում ներկայացված կլինեն ապրիլի 10֊12ը ներառյալ Մերիդիան էքսպո կենտրոնում։

Leave a comment