Ինչո՞ւ է ՀՀ–ն հրաժարվել ղարաբաղցիներին տրվող աջակցությունից․ Զախարովայի մեկնաբանությունը

https://arm.sputniknews.ru/20260312/inchu-e-hhn-hrazharvel-gharabaghcinerin-trvvogh-ajakcutjunic-zakharvovaji-meknabanutjuny-99768326.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99764192_409:0:1600:893_1920x0_80_0_0_86a37f2915a1af1bd89d119987300cd7.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, արցախ, մարիա զախարովա, հումանիտար օգնություն

հայաստան, արցախ, մարիա զախարովա, հումանիտար օգնություն

Բաժանորդագրվել

ՌԴ արտգործնախարարության ներկայացուցիչն ընթերցեց Հայաստանի պատասխանը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Հայաստանը հրաժարվել է «Ռուսական մարդասիրական առաքելություն», «Եվրասիա» կազմակերպությունների և Ռոսսոտրուդնիչեստվոյի միջոցով ղարաբաղիներին հատկացվող աջակցությունից, որը մեկնարկել էր 2025 թվականի հունիս– հուլիսին՝ ի պատասխան հայկական հասարակական կազմակերպությունների դիմումի։ Ճեպազրույցի ժամանակ այս մասին հայտարարեց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Այս ընթացքում օգնություն է ցուցաբերվել հանրապետության գրեթե բոլոր խոշոր քաղաքներում և հեռավոր ու դժվարամատչելի համայնքներում ու գյուղերում գտնվող գրեթե 7 հազար ընտանիքի», – մանրամասնեց նա:

Նրա խոսքով` Ռուսաստանը նշված տարածաշրջանի մարդկանց երբեք չի թողել առանց աջակցության և օգնության և երբեք անտարբեր չի մնացել Հայաստանում գտնվող ղարաբաղցիների ճակատագրի նկատմամբ:

Զախարովան հիշեցրեց` Մոսկվան առաջիններից էր, որ մարդասիրական օգնություն ուղարկեց Հայաստան, թեև արդեն այն ժամանակ Երևանում այնքան էլ ուրախ չէին ռուսական կողմի աջակցությունից:

«Նունիսկ պաշտոնական խողովակներով հայտարարվում էր` շնորհակալություն, պետք չէ։ Հիմա էլ մերժում են ղարաբաղիների համար նախատեսված աջակցության շարունակումը», – ասաց նա։

Զախարովան նշեց, որ այս ընթացքում մատակարարվել է մոտ 140 տոննա բեռ՝ սնունդ, առաջին անհրաժեշտության ապրանք և մասնագիտացված մանկական հավաքածուներ։ Նա ընդգծեց, որ հիմնական կարիքների բավարարումը թույլ էր տալիս, որ մարդիկ և Հայաստանի իշխանություններն ավելի շատ կենտրոնանան առավել հրատապ խնդիրների վրա՝ բնակարան, զբաղվածություն և սոցիալական վերաինտեգրում։

Ավելին` որոշ ապրանքներ գնվել են Հայաստանում, ինչը լրացուցիչ խթան է դարձել տեղական արտադրության և փոքր բիզնեսի համար` ստեղծելով հավելյալ կարևոր էֆեկտ։

«Երևանի հրաժարվելը հասկանալի կլիներ, եթե օգնության կարիք չլիներ։ Այդ դեպքում ակնհայտ է, որ ռուսական կողմն էլ չէր առաջարկի», – նշեց Զախարովան։

Մինչդեռ քաղաքացիների դիմումների թիվը, նրա խոսքով, աճել է, և այն հիմնավորումը, ըստ որի` մերժվել է հաջորդ խմբաքանակի մատակարարումը, ավելի շատ հարցեր է առաջացնում, քան պատասխաններ։

«Հայկական իրավական նորմերը սահմանափակում են նվիրատվությունների և բարեգործական օգնության տրամադրումը նախընտրական շրջանում», – ընթերցեց Զախարովան Երևանի պատասխանը` հավելելով, որ ռուսական կողմը փորձել է պարզել, թե ինչ է դա նշանակում, բայց որևէ պարզաբանում չի եղել։

Նա ընդգծեց, որ քաղաքական ենթատեքստ չունեցող մարդասիրական օգնությունից հրաժարվելը պայմանավորված է ՀՀ իշխանությունների նախընտրական ցանկությամբ՝ ջնջել Ռուսաստանի մասին ցանկացած հիշատակում։

Leave a comment