Իրանում Հյուսիս-Հարավ նախագիծը ներկայում անհնար է իրականացնել․ Պեսկով

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

«Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքի նախագիծը այս պահին չի կարող իրականացվել Իրանում. հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ այս պահին այն չի կարող իրականացվել Իրանում»,- ասել է Պեսկովը։

Այնուամենայնիվ, Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը, Իրանը և մի շարք տարածաշրջանային պետություններ շարունակում են հետաքրքրված լինել «Հյուսիս-Հարավ» միջանցքով։ Մոսկվան ակնկալում է, որ նախագիծը կիրականացվի։

Leave a comment