https://arm.sputniknews.ru/20260312/tailandic-arden-42-qaghaqaci-e-veradardzel-hajastan-agnn-arterkrum-mnacats-hajeri-masin-99765310.html
Թաիլանդից արդեն 42 քաղաքացի է վերադարձել Հայաստան․ ԱԳՆ–ն՝ արտերկրում մնացած հայերի մասին
Թաիլանդից արդեն 42 քաղաքացի է վերադարձել Հայաստան․ ԱԳՆ–ն՝ արտերկրում մնացած հայերի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը նախատեսված է առաջիկա օրերին։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T15:46+0400
2026-03-12T15:46+0400
2026-03-12T15:51+0400
հայաստան
թաիլանդ
հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935829_0:85:1600:985_1920x0_80_0_0_fecd58e12d3f4a9d6934b12db10443bb.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով տարանցիկ չվերթերի չեղարկման պայմաններում Թաիլանդում մնացած 93 քաղաքացիներից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։«Չինաստանում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք զբոսաշրջային նպատակով մեկնել էին Թաիլանդ։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել վիզաների երկարացման և Հայաստան վերադառնալու հարցերում։ Չվերթերի չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել ՀՀ 93 քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Վրացական ավիաընկերության իրականացրած Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկությունը դեսպանությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև աջակցել տոմսերի ամրագրման գործընթացին»,- գրել է Բադալյանը։Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել ՀՀ 18 քաղաքացի, որոնց օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը։ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ բոլոր ցանկացողները դեսպանության տրամադրած անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։ Բադալյանի խոսքով` ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։Թաիլանդում մնացած հայերից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ չարտերային չվերթի տոմսը մոտ 1200 դոլար է եղել։ Ոմանք միջանկյալ տարբերակներ են գտել համեմատաբար մատչելի տարբերակով ՀՀ վերադառնալու համար` մարտի 11-ին Բանգկոկից մեկնել են Չինաստան, այնտեղից էլ` Թբիլիսի, Վրաստան են հասնելու մարտի 14-ին։Ըստ մեր տեղեկությունների՝ որոշ անձինք էլ մեկնել են Օման ու այնտեղից են վերադարձել Հայաստան։
թաիլանդ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1693/58/16935829_88:0:1512:1068_1920x0_80_0_0_8ac3823f085709b4508acd73884f1df7.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, թաիլանդ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
հայաստան, թաիլանդ, հհ արտաքին գործերի նախարարություն. ագն
15:46 12.03.2026 (Թարմացված է: 15:51 12.03.2026)
Բաժանորդագրվել
ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը նախատեսված է առաջիկա օրերին։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով տարանցիկ չվերթերի չեղարկման պայմաններում Թաիլանդում մնացած 93 քաղաքացիներից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարի մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
«Չինաստանում ՀՀ դեսպանությունն այս ընթացքում կապ է պահպանել ՀՀ քաղաքացիների հետ, որոնք զբոսաշրջային նպատակով մեկնել էին Թաիլանդ։ Նրանց աջակցություն է ցուցաբերվել վիզաների երկարացման և Հայաստան վերադառնալու հարցերում։ Չվերթերի չեղարկումից ի վեր ՀՀ դեսպանության և Բանգկոկում ՀՀ պատվավոր հյուպատոսի գրասենյակի հետ կապ է հաստատել ՀՀ 93 քաղաքացի, որոնցից 42-ն արդեն վերադարձել են Հայաստան։ Վրացական ավիաընկերության իրականացրած Բանգկոկ–Թբիլիսի չարտերային չվերթի վերաբերյալ տեղեկությունը դեսպանությունը տրամադրել է ՀՀ քաղաքացիներին, ինչպես նաև աջակցել տոմսերի ամրագրման գործընթացին»,- գրել է Բադալյանը։
Նշված թռիչքով մարտի 12-ին Թբիլիսի է ժամանել ՀՀ 18 քաղաքացի, որոնց օդանավակայանում դիմավորել է Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետը։ ԱԳՆ խոսնակը հայտնել է, որ բոլոր ցանկացողները դեսպանության տրամադրած անվճար ավտոբուսով վերադարձել են Հայաստան։ Բադալյանի խոսքով` ՀՀ ևս 21 քաղաքացու վերադարձը Թաիլանդից նախատեսված է առաջիկա օրերին։
Թաիլանդում մնացած հայերից մեկը Sputnik Արմենիային հայտնեց, որ չարտերային չվերթի տոմսը մոտ 1200 դոլար է եղել։ Ոմանք միջանկյալ տարբերակներ են գտել համեմատաբար մատչելի տարբերակով ՀՀ վերադառնալու համար` մարտի 11-ին Բանգկոկից մեկնել են Չինաստան, այնտեղից էլ` Թբիլիսի, Վրաստան են հասնելու մարտի 14-ին։
Ըստ մեր տեղեկությունների՝ որոշ անձինք էլ մեկնել են Օման ու այնտեղից են վերադարձել Հայաստան։