https://arm.sputniknews.ru/20260312/geragujn-hvogevvor-khvorhrdi-ashkharhik-4-andami-harcaqnnutjan-en-kanchel-99763790.html
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել
Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամի հարցաքննության են կանչել
Sputnik Արմենիա
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T15:22+0400
2026-03-12T15:22+0400
2026-03-12T15:23+0400
հայաստան
հարցաքննություն
հհ քննչական կոմիտե
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_0:55:1000:618_1920x0_80_0_0_055002e255dc1a17d808d5c265bd1469.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Այսօր Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ 4 անդամներ ՀՀ քննչական կոմիտե են հրավիրվել հարցաքննության։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանը։Վկայի կարգավիճակով ՔԿ են կանչվել Գևորգ Դանիելյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Շահեն Կարամանուկյանը, Միքայել Մալխասյանը։Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ ինքն անձամբ որպես փաստաբան մասնակցել է նրանցից երկուսի հարցաքննությանը։«Հրավիրվել են այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և, ըստ էության, սա նույնպես եղել է անուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում»,- ասում է Մելիքյանը։Նրա կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ առանձնապես էական չէ այն հանգամանքը, որ նրանք հրավիրվել են վկայի կարգավիճակով, սա միևնույնն է՝ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։Մելիքյանը շեշտում է՝ սա այն նույն քրեական վարույթն է, որի շրջանակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, 6 եպիսկոպոսներ և 1 քահանա մեղադրյալի կարգավիճակ ունեն։Հիշեցնենք՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի, ներկայում՝ Արման Սարոյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/1187/25/11872504_35:0:923:666_1920x0_80_0_0_c970fc12c31df1ce04b9487fbd3aab38.jpg.webp
հայաստան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
հայաստան, հարցաքննություն, հհ քննչական կոմիտե
Փաստաբան Ռուբեն Մելիքյանի կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։
«Դրա պատճառով Գերագույն հոգևոր խորհրդի այսօրվա ժողովը չի կայացել»,- ասաց քահանան։
Վկայի կարգավիճակով ՔԿ են կանչվել Գևորգ Դանիելյանը, Վահան Տեր-Ղևոնդյանը, Շահեն Կարամանուկյանը, Միքայել Մալխասյանը։
«Հրավիրվել են այն նույն ժամին, երբ պետք է ընթանար Գերագույն հոգևոր խորհրդի նիստը, և, ըստ էության, սա նույնպես եղել է անուղղակի միջամտություն եկեղեցու ներքին գործերին, որևէ հրատապություն ես չեմ պատկերացնում»,- ասում է Մելիքյանը։
Նրա կարծիքով՝ իշխանությունները եկեղեցուց «ձեռք չեն քաշում» և շարունակում են իրենց ապօրինի քաղաքականությունը եկեղեցու նկատմամբ։ Փաստաբանի խոսքով՝ առանձնապես էական չէ այն հանգամանքը, որ նրանք հրավիրվել են վկայի կարգավիճակով, սա միևնույնն է՝ միջամտություն է եկեղեցու ներքին գործերին։
Մելիքյանը շեշտում է՝ սա այն նույն քրեական վարույթն է, որի շրջանակում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ին, 6 եպիսկոպոսներ և 1 քահանա մեղադրյալի կարգավիճակ ունեն։
Հիշեցնենք՝ քրեական վարույթը նախաձեռնվել է Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոսի, ներկայում՝ Արման Սարոյանի ներկայացրած հաղորդման հիման վրա։