Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենն ազատվել է Փաշինյանի ցուցումով՝ Վենսին Արցախի մասին գիրք նվիրելու համար (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հաստատեց, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնանկ է արվել իր անմիջական հրահանգով՝ փետրվարի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Արցախյան հակամարտության մասին գիրք նվիրելու համար։
«Որովհետև երբ որ երկրի վարչապետը ասում ա, որ Ղարաբաղյան շարժում չկա, օտարերկրյա հյուրին Արցախյան հիմնահարց թեմայով գիրք նվիրել՝ ի՞նչ ա դա նշանակում», – ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Փաշինյանը:
«Սա պետություն ա, հարգելիներս, սա պետություն ա հստակ իր կառավարման տրամաբանությամբ և պետական համակարգով, և ըտեղ չքմեղանալու բացարձակ ոչ մի բան չկա: Կառավարությունն ա որոշում արտաքին քաղաքականությունը, ես Կառավարության ղեկավարն եմ՝ այդ թվում ես եմ, այո», – ասաց Փաշինյանը: