Չկա և չի եղել այնպիսի մեկը, ով այսկերպ կփորձեր ստորացնել ՀԱԵ ավանդն ու հեղինակությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանը․ դիտարկում

«Առաջ» աջակենտրոն կուսակցության Կենտրոնական գործադիր կոմիտեի անդամ, վերլուծաբան Գագիկ Ասատրյանը գրում է.

«Չկա և չի եղել մի այնպիսի թ*րք, ով այսկերպ կփորձեր ստորացնել Հայ Առաքելական Եկեղեցու ավանդն ու հեղինակությունը, ինչպես, որ դա անում է Հայաստանում ապրող, հայերեն խոսող, «յան» ազգանունով և համատեղությամբ ՀՀ վարչապետ հանդիսացող Նիկոլ Վովայի Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը ամեն տեղ և ամենուրեք հայտարարում է, որ հանդիսանում է Հայ Եկեղեցու հետևորդ, բայց առիթը չի խնայում ցույց տալու համար, որ նա մեր եկեղեցու և ինքնության թշնամին է (օրինակ, այսօր…Եվրոպայում):

Չի կարող մարդը, ով իր մորը սրբություն է համարում, ամեն քայլափոխի խոսել իր մոր՝ անբարոյական լինելու մասին, նույնկերպ՝ չի կարող մարդը լինել Հայ Առաքելական Եկեղեցու «հետևորդ» և, ամենուրեք, նույն եկեղեցուն պախարակել:

…իսկ սա հասկացող և հասկանալով հանդերձ՝ իրեն հետևող զանգվածը, եթե այս ամենի հետ «օք» է, հստակ է, որ նրանք նույնպես ինքնության և հայ եկեղեցու թշնամիներ են»։

Leave a comment