ՑԱԽԱԼ-ը հարվածել է Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ևս մեկ օբյեկտի

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են Իրանի Թալեգան միջուկային կենտրոնի վրա հարվածի մասին։

«Վերջին օրերին Թեհրանում իրականացված մի շարք հարվածների շրջանակներում Իսրայելի ռազմաօդային ուժերը, գործելով ճշգրիտ հետախուզական տվյալների հիման վրա, հարվածել են Իրանի միջուկային ծրագրի հետ կապված ևս մեկ օբյեկտի»,- ասվում է հայտարարության մեջ։

Փետրվարի 28-ին սկսվել է իսրայելաամերիկյան լայնածավալ գործողությունը Իրանի դեմ։ Թել Ավիվը հայտարարել է, որ իր նպատակն է կանխել Թեհրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը։

Leave a comment