Ամերիկայի գավաթ․ Լևոն Արոնյանը գրավել է երկրորդ տեղը և կստանա 55 հազար դոլար

Լևոն Արոնյանը երկրորդ տեղն է գրավել ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի Ամերիկայի գավաթի խաղարկությունում։

Շախմատի Հայաստանի հավաքականի նախկին առաջատարը եզրափակիչում մրցել է Ուեսլի Սոյի հետ ու պարտվել 1,5։0,5 հաշվով։ Առաջին պարտիայում ամերիկացի գրոսմայստերը հաղթել է սպիտակ խաղաքարերով, իսկ երկրորդում գրանվել է ոչ-ոքի։

Ուեսլի Սոն հաղթանակի համար կստանա 90 հազար դոլար, իսկ Լևոն Արոնյանի պարգևավճարը կկազմի 55 հազար դոլար։

Ամերիկահայ Սամուել Սևյանը բաժանել է 5-6-րդ տեղերը և կստանա 15 հազար դոլար։

Մինչև եզրափակիչ հասնելը Լևոն Արոնյանն առաջին փուլում պարտվել էր Էվոնդեր Լյանին, այնուհետև հաղթել էր Աբհիմանյու Միշրային և Սամուել Սևյանին ու ռևանշի հասել Էվոնդեր Լյանի նկատմամբ։

Leave a comment