ՀՀ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի. Փաշինյան

https://arm.sputniknews.ru/20260312/hh-nvor-sahmanadrutjan-mej-ankakhutjan-hrchakagrin-hghum-petq-e-chlini-pashinjan-99755717.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99754837_243:0:1368:844_1920x0_80_0_0_542b993907e40e2a505da1f389b9aabc.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

սահմանադրություն, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, անկախության հռչակագիր, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան

սահմանադրություն, սահմանադրական փոփոխությունների նախագիծ, անկախության հռչակագիր, արցախ, հայաստան, ադրբեջան, հայ-ադրբեջանական, նիկոլ փաշինյան

Բաժանորդագրվել

Վարչապետր համար անընդունելի է, որ պատարագի ժամանակ տեքստից շեղվում են և հղում անում Արցախի Հանրապետությանը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ նոր Սահմանադրության մեջ Անկախության հռչակագրին հղում պետք է չլինի։ ՀՀ կառավարության նիստից հետո այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասեմ ինչու, քանի որ Անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Մենք չենք կարող կոնֆլիկտի տրամաբանությամբ գնալ և անկախ պետություն կառուցել»,– հայտարարեց Փաշինյանը` ավելացնելով, որ իր համար անընդունելի է, երբ մասնակցում է պատարագի, որի ժամանակ տեքստից շեղվում են և հղում են անում Արցախի Հանրապետությանը։

Նրա գնահատմամբ` սա նշանակում է կոնֆլիկտ, և ամեն նման նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ։

«Երբ ամեն անգամ խորանից կամ որևիցե ամբիոնից ասում են Արցախի Հանրապետություն, դա պատերազմի ճանապարհին ոտք դնել է։ Ու ամեն անգամ նման դեպքերում էլ Ադրբեջանն իր խոսույթն է զարգացնում…Երբ ասում են վերադարձ, ի՞նչ վերադարձի մասին է խոսքը…Կա՞ փախստականների վերադարձի թեմա, Ադրբեջանն էլ ամեն անգամ նույն թեման է առաջ քաշում։ Այդ թեմաները զարգանալով` բախվելու են իրար ու դառնան պատերազմ»,– համոզված է վարչապետը։

Սահմանադրությունից Անկախության հռչակագիրը հանելու հետ կապված դեռ որոշում չունենք. նախարար

Հիշեցնենք` 2025-ի մարտի վերջին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի իշխանությունը նախատեսում է 2027 թվականին անցկացնել նոր Սահմանադրության ընդունման հանրաքվե։ Միաժամանակ վարչապետը հավելեց, որ իր թիմում կարծիք է հնչում 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին զուգահեռ հանրաքվե անցկացնելու նպատակահարմարության մասին։ Այն ժամանակ Փաշինյանը պնդում էր, որ Սահմանադրության փոփոխությունը բացառապես ներքին քաղաքականության հարց է, բայց դա չի կարող չունենալ տարածաշրջանային և միջազգային ազդեցություն։ Արդեն ապրիլին նա խորհրդարանում ասաց, որ նոր Սահմանադրության մեջ չպետք է հղում լինի հռչակագրին։

Ադրբեջանն իր հերթին համառորեն պնդում է, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրության մեջ` պատճառաբանելով, որ դրանում Լեռնային Ղարաբաղը Հայաստանի Հանրապետության հետ միավորելու ուղիղ կոչեր կան:

Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ

Հավելենք` ՀՀ Սահմանադրության նախաբանում հղում է արված ՀՀ Անկախության հռչակագրին։ Անկախության հռչակագրում ամրագրված է, որ այն հիմնվում է 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա։

Leave a comment