Ռուսաստանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդիպել են Ֆլորիդայում, պայմանավորվել՝ շարունակել շփումները

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ռուսաստանի և Միացյալ Նահանգների ներկայացուցիչները բանակցություններ են վարել ԱՄՆ Ֆլորիդա նահանգում։

Կողմերը քննարկել են մի շարք հարցեր և պայմանավորվել են շարունակել շփումները. գրել է ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը իր X սոցիալական ցանցի էջում։

Ռուսական պատվիրակությունը ներկայացրել է Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի ղեկավար Կիրիլ Դմիտրիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը ներկայացրել են Ուիթքոֆը, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը, նախագահի փեսան՝ Ջարեդ Քուշները, ինչպես նաև Սպիտակ տան ավագ խորհրդական Ջոշ Գրյունբաումը։

Ուիթքոֆը հայտնել է, որ Մայամիում կայացած հանդիպումը կառուցողական է եղել։ 

Դմիտրիևը հաստատել է բանակցությունները և նշել, որ շատ երկրներ, առաջին հերթին՝ ԱՄՆ-ն, սկսում է ավելի լավ հասկանալ ռուսական նավթի և գազի առանցքային, համակարգաստեղծ դերը համաշխարհային տնտեսական կայունության ապահովման գործում, ինչպես նաև Ռուսաստանի դեմ պատժամիջոցների անարդյունավետությունն ու կործանարար բնույթը։

Leave a comment