https://arm.sputniknews.ru/20260312/svoccancerum-metsativ-tuzhvoghneri-en-gajtakghel-ev-aveli-qan-16-mln-dram-hapshtakel-qk-99754142.html
Սոցցանցերում մեծաթիվ տուժողների են գայթակղել և ավելի քան 16 մլն դրամ հափշտակել․ ՔԿ
Սոցցանցերում մեծաթիվ տուժողների են գայթակղել և ավելի քան 16 մլն դրամ հափշտակել․ ՔԿ
Sputnik Արմենիա
Հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, որը հետախուզվում էր, հայտնաբերվել է և կալանավորվել։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T12:28+0400
2026-03-12T12:28+0400
2026-03-12T12:31+0400
կիբեռհանցագործություն
կիբեռանվտանգություն
խարդախություն
հափշտակում
հափշտակություն
փող
խաբեություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69270121_0:0:1601:901_1920x0_80_0_0_e73ff6841139e3abcf82bdb3c3a23c5a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. ՀՀ–ի և արտերկրի մի խումբ քաղաքացիներ ստեղծել ու շուրջ 1 տարի շարունակ ղեկավարել են կայուն և միավորված հանցավոր անդրազգային կազմակերպություն, որի գործողությունների հետևանքով ավելի քան 16 միլիոն դրամ է հափշտակվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը հանցավոր կազմակերպության գործողությունները ղեկավարելու և համակարգելու համար ձևավորվել է բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա դերաբաշխում, մշակվել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և այլն։Մանրակրկիտ մտածվել են մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ։ Սոցիալական ցանցերում տարբեր գովազդների միջոցով գայթակղել են մեծաթիվ տուժողների, շահել նրանց վստահությունը կեղծ բովանդակությամբ համացանցային կայքի միջոցով, վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ և այլն։Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելու հանգամանքը։Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող Ռ.Պ.-ն կալանավորվել է:Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:Հիշեցնենք, որ սա միակ դեպքը չէ։ 2024թ․ Հայաստանում բացահայտվել էր կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն, որի գործունեությունից տուժել է 7882 մարդ, հափշտակվել էր ավելի քան 10 մլրդ դրամ։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/1c/69270121_0:0:1425:1069_1920x0_80_0_0_e929c402ebae4c0e8bbdb52e9615d5ed.jpg.webp
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, խարդախություն, հափշտակում, հափշտակություն, փող, խաբեություն
կիբեռհանցագործություն, կիբեռանվտանգություն, խարդախություն, հափշտակում, հափշտակություն, փող, խաբեություն
Հանցավոր կազմակերպության մասնակիցներից մեկը, որը հետախուզվում էր, հայտնաբերվել է և կալանավորվել։
2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հոկտեմբերի 12-ը հանցավոր կազմակերպության գործողությունները ղեկավարելու և համակարգելու համար ձևավորվել է բազմաստիճան հիերարխիկ կառուցվածք ու մասնագիտացման հիման վրա դերաբաշխում, մշակվել են վարքագծի և արգելքների ներխմբային նորմեր և այլն։
Մանրակրկիտ մտածվել են մեխանիզմներ, ներդրումային խարդախություններից արդեն իսկ տուժած անձանց գիտակցության վրա հոգեբանորեն ներազդելու հնարքներ։ Սոցիալական ցանցերում տարբեր գովազդների միջոցով գայթակղել են մեծաթիվ տուժողների, շահել նրանց վստահությունը կեղծ բովանդակությամբ համացանցային կայքի միջոցով, վարձակալել են հարմարավետ գրասենյակային տարածքներ և այլն։
Նախաքննության ընթացքում հիմնավորվել է հանցավոր կազմակերպության կողմից առնվազն 16 մլն 94 հզր 945 ՀՀ դրամ գումարի հափշտակություն կատարելու հանգամանքը։
Հանցավոր կազմակերպության մասնակից՝ հետախուզվող Ռ.Պ.-ն կալանավորվել է:
Նրա վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: