Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
ԱՄՆ-ն արդեն հաղթանակ է տարել Իրանի նկատմամբ, բայց մտադիր է շարունակել ռազմական գործողությունները. հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հեբրոնում կայացած հանրահավաքի ժամանակ՝ հաղորդում է Reuters-ը։
«Մենք հաղթել ենք։ Ամեն ինչ ավարտվել է առաջին ժամվա ընթացքում»,- հայտարարել է Թրամփը։ Նա պնդել է, որ ԱՄՆ ուժերը գործողության ընթացքում ոչնչացրել են 58 իրանական ռազմանավ և զգալիորեն թուլացրել Իսլամական Հանրապետության կարողությունները։
Միևնույն ժամանակ, նախագահը նշել է, որ Վաշինգտոնը մտադիր չի վաղաժամ ավարտել հակամարտությունը։ «Մենք չենք ուզում շատ շուտ հեռանալ։ Մենք պետք է դա ավարտին հասցնենք»,- ասել է նա՝ հավելելով, որ ԱՄՆ-ն չի ցանկանում վերադառնալ նմանատիպ իրավիճակի «յուրաքանչյուր երկու տարին մեկ»։