Իրանի ԱԳՆ-ն հաստատել է, որ Մոջթաբա Խամենեին վիրավոր է

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին վիրավոր է, բայց իրեն լավ է զգում՝ ըստ Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի։
«Նա վիրավոր է, բայց իրեն լավ է զգում։ Ես չգիտեմ, թե երբ նա կներկայացնի իր առաջին ելույթը։ Գերագույն առաջնորդի պաշտոնի համար պայքարում էին երեք կամ չորս մարդ, բայց Փորձագետների խորհրդի մեծամասնությունը նրան ընտրեց»,- ասել է նա իտալական «Corriere della Sera» թերթին տված հարցազրույցում։

Ավելի վաղ, The New York Times-ը հայտնել էր, որ Իրանի նոր գերագույն առաջնորդը վիրավորվել է Իսրայելի և Միացյալ Նահանգների կողմից հարձակումների առաջին օրը։

Leave a comment