«Բաքուն և Երևանը հաստատել են առևտրային կապեր, ինչը վկայում է երկարատև խաղաղության մասին»․ Ալիև | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանն ու Հայաստանը առևտրային կապեր են հաստատել, ինչը վկայում է ձեռք բերված խաղաղության երկարաժամկետ լինելու մասին։ Report-ի հաղորդմամաբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այս հայտարարությունն արել է Բաքվի գլոբալ ֆորումի բացման ժամանակ։

Նա նշել է, որ Բաքուն և Երևանը խաղաղության են հասել «ոչ միայն թղթի վրա, այլև այն դարձել է իրականություն»։

«Մեր սահմաններին տիրում է հանգստություն։ Մենք հաստատել ենք առևտրային կապեր։ Սա վկայում է, որ խաղաղությունն երկարատև է, խաղաղություն, որը կտևի դարեր», – ասել է նա։

Leave a comment