Ինչ փոփոխություններ են կատարվել վարորդական վկայական ստանալու ընթացակարգում

Ինչ փոփոխություններ են կատարվել վարորդական վկայական ստանալու ընթացակարգում

Քաղաքացիների սպասարկումն ավելի արագ և հարմար կազմակերպելու նպատակով ՆԳ նախարարի հանձնարարությամբ իրականացվել են մի շարք փոփոխություններ։ Այս մասին հայտնում է ՆԳ նախարարությունը։Մասնավորապես, մարտ ամսվա բոլոր շաբաթ օրերը հաշվառման-քննական ստորաբաժանումներում սահմանվել են որպես աշխատանքային։Բացի այդ, հերթագրման համակարգում ներդրվել են նոր տեխնիկական լուծումներ, որոնք արդեն իսկ տվել են արդյունք․ ըստ ՆԳՆ-ի՝ հերթերը զգալիորեն նվազել են։

Նախարարությունը նշում է, որ փոփոխությունները միտված են քաղաքացիների սպասարկման որակի բարձրացմանն ու գործընթացների օպտիմալացմանը։

Կարդալ ավելին

Leave a comment