Ստրասբուրգում՝ ԵԽ շենքի հարակից տարածքում, տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը

https://arm.sputniknews.ru/20260312/strasburgum-teghadrvel-e-hajvoc-ajbubeni-hushardzany-99747938.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0c/99745857_362:0:1802:1080_1920x0_80_0_0_dd671a0302e4cc6151d17b687e51c691.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ

այբուբեն, նիկոլ փաշինյան, քանդակ

Բաժանորդագրվել

Եվրոպական խորհրդարանի նախագահը բացման ժամանակ մեջբերել է Սիլվա Կապուտիկյանի հայտնի տողերը։

ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Ստրասբուրգում՝ Եվրոպական խորհրդարանի վարչական շենքի հարակից տարածքում տեղադրվել է Հայոց այբուբենի հուշարձանը։ Բացմանը ներկա են եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան։

Վարչապետի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Արմատագիր – երկխոսության ուժը» խորագրով արձանը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության կողմից ի նշան երախտագիտության՝ Եվրոպական խորհրդարանի շարունակական և անվերապահ աջակցության համար։

Փաշինյանն իր խոսքում նշել է, որ Հայոց այբուբենը հայկական ինքնության կարևորագույն հիմնասյուներից է։ Ըստ նրա՝ քանդակը կընդգծի կարևոր կապը հայկական ինքնության և եվրոպական ինքնության միջև։

«Ես կարծում եմ, որ խոսքը, գիտելիքը, տեքստը ժողովրդավարության կարևորագույն և ուժեղագույն խորհրդանիշներից է, քանի որ հնարավոր չէ ունենալ ժողովրդավարություն առանց տեքստի, առանց շփումների, առանց գրի, առանց ելույթների, առանց խոսքի, առանց օրենքների», – ասել է նա:

Ռոբերտա Մեցոլան իր խոսքում նշել է, որ երկխոսությունը ժողովրդավարության անկյունաքարն է, այն մեզ միավորում է և առաջ է շարժում:

«Եվ այս գեղեցիկ գործով՝ Հայոց այբուբենի այս պատկերմամբ, հայերենն իր տեղն է ամրապնդում այն հարուստ և բազմազան երկխոսության մեջ, որը կոչվում է Եվրոպա», – ասել է Մեցոլան և մեջբերել Սիլվա Կապուտիկյանին. «Ուր էլ լինես, այս լուսնի տակ ուր էլ գնաս, քո մայր լեզուն չմոռանաս»:

Leave a comment