Քարինջ գյուղում տուն է այրվել


Մարտի 12-ին՝ ժամը 01։01-ին, Լոռու մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քարինջ գյուղի 7-րդ փողոցում այրվում է տուն։


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հրշեջ-փրկարարական հենակետից երկու մարտական հաշվարկ:


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։25-ին, մարվել՝ 04։00-ին։ Այրվել են տան (մոտ 100 քմ) տանիքից մոտ 60 քմ հատված և մեկ սենյակ՝ մոտ 50 քմ։


 


Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի տան մյուս հատվածներ։

Դիտումների քանակ1

Leave a comment