Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ վարչապետի պաշտոնի համար ունեն 3–4 թեկնածու։
Անդրադառնալով լրագրողների հարցին՝ քաղաքական «Նոյյան Տապան» նախաձեռնության շրջանակում որ ուժերն են վերջնականապես միավորվել, Ծառուկյանը նշել է, որ այս պահին չի կարող քաղաքական ուժերի անուններ հրապարակել։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակում կհայտարարի նախաձեռնությանը միացած անհատների մասին։
Քաղաքական գործիչը հավելել է, որ գործընթացը շարունակվում է, և առաջիկայում հնարավոր են նոր հայտարարություններ նախաձեռնության ձևավորման վերաբերյալ։