Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու. Թրամփ

Իրանի հետ պատերազմը կարող է «շուտով» ավարտվել, պնդելով, որ «գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու»։ Նման հայտարարություն է արել ԱՄՆ նախագահը Թրամփը ամերիկյան Axios լրատվական կայքին տված հարցազրույցում։

Թրամփի խոսքով՝ «պատերազմը հիանալի է ընթանում», և ամերիկյան ուժերը ավելի շատ վնաս են պատճառել, քան ի սկզբանե ակնկալվում էր։

Փետրվարի 28-ից Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ, որի արդյունքում սպանվեցին նաև Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, բարձրաստիճան այլ գործիչներ։ Իրանի կողմից համաշխարհային նավթի առևտրի կարևորագույն հանգույցի՝ Հորմուզի նեղուցի արգելափակումը, ինչպես նաև պատասխան հարվածները տարածաշրջանի երկրների ամերիկյան ռազմաբազաներին ու Իսրայելին Մերձավոր Արևելքում նոր իրադրություն են ձևավորել։

The post Իրանում գործնականում ոչինչ չի մնացել թիրախավորելու. Թրամփ appeared first on CIVILNET.

Leave a comment