2026-ի հունվարին ՀՀ-ում կատարվել է անշարժ գույքի 3714 առուվաճառք
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2026 թվականի հունվարին Հայաստանում իրականացվել է 3,714 անշարժ գույքի առուվաճառքի գործարք։Գործարքների ամենամեծ բաժինը ընկել է Երևանին՝ 1,529 գործարք կամ ընդհանուրի 41.2%-ը։Մարզերի բաշխվածությունը հետևյալն է․
Կոտայք՝ 594 գործարք (16%)
Արարատ՝ 350 գործարք (9.4%)
Արմավիր՝ 287 գործարք (7.7%)
Արագածոտն՝ 224 գործարք (6%)
Լոռի՝ 224 գործարք (6%)
Շիրակ՝ 130 գործարք (3.5%)
Գեղարքունիք՝ 123 գործարք (3.3%)
Տավուշ՝ 106 գործարք (2.9%)
Սյունիք՝ 100 գործարք (2.7%)
Վայոց Ձոր՝ 47 գործարք (1.3%)
Տվյալները վկայում են, որ անշարժ գույքի շուկայի ակտիվության զգալի մասը շարունակում է կենտրոնացած մնալ մայրաքաղաքում։