Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է ունենան բուժկետ և մեկուսարան

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է.

Նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատությունները պետք է ունենան բուժկետ և մեկուսարան։

 Բուժկետը մեկ սենյակում կազմակերպելու դեպքում սենյակում պետք է.

ապահովվի գործառնական գոտիավորում` համապատասխան կահավորմամբ,

 շարժական միջնապատ՝ առանձնացնելով մեկուսարանը:

 Բուժկետը պետք է ունենա.

 դաստակային կամ ոտնակային կամ զգայական (սենսոր) կառավարման լվացարան,

ոտնակային կառավարմամբ բացվող կափարիչով աղբարկղ,

 պահարաններ,

 բուժաշխատողի ձեռքերի և բուժկետի մակերեսների ախտահանման համար նախատեսված ախտահանիչ:

 Սուր շնչառական վարակների սեզոնի (աշուն-գարուն) ընթացքում բուժաշխատողի կողմից պետք է ապահովվի վարակին բնորոշ ախտանշաններով հիվանդ երեխաների ամենօրյա ակտիվ հայտնաբերում:

 Հայտնաբերված հիվանդ երեխաները և աշխատակիցներն անմիջապես տեղափոխվում են մեկուսարան՝ տեղեկացնելով համապատասխան առողջության առաջնային պահպանման հաստատությանը ու երեխայի օրինական ներկայացուցչին։

 Հայտնաբերված վարակիչ հիվանդության դեպքերը գրանցվում են «Վարակիչ հիվանդությունների հաշվառման» մատյանում։

* ՀՀ առողջապահության նախարարի 2024 թվականի փետրվարի 12-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 50-Ն հրաման։

* ՀՀ առողջապահության նախարարի 2017 թվականի մարտի 28-ի «Հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններին ներկայացվող պահանջներ» սանիտարական կանոններ և նորմեր N 12-Ն հրաման։

Leave a comment