ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 11, 24News
20-30 տարի ժամանակավոր տնակներում բնակված Վանաձորի այս ընտանիքները 2019 – 2020 թվականներին վերջապես տեղափոխվեցին բնակարաններ։ Այս մասին հայտնում են «Ուժեղ Հայաստան» կուսակցությունից։ Արխիվային այս կադրերում նրանք պատմում են, որ տարիներ շարունակ իրենց ապրած յուրաքանչյուր օրը տնակում պայքար էր ցրտի, խոնավության ու անորոշության դեմ։
«2019-20 թվականներին Վանաձորի բազմազավակ 5 ընտանիքներին ազգային բարերար Սամվել Կարապետյանը նոր, լուսավոր բնակարաններ է նվիրել` հավատարիմ մնալով սոցիալական պատասխանատվության ու բազմազավակ ընտանիքների կարիքները հոգալու առաքելությանը։», – մասնավորապես նշել են կուսակցությունում։
–00—ՅՄ