Բաժանորդագրվեք araratnews-ի տելեգրամ ալիքին։
Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն հաստատվել է երկարաժամկետ խաղաղություն։ Ձեռք բերված համաձայնությունները չեն մնացել միայն թղթի վրա. կողմերը ցուցաբերում են քաղաքական կամք։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այս հայտարարությունն արել է Եվրոպական Միության խորհրդի նախագահի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Պետության ղեկավարը ընդգծել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված փաստաթղթերի կարևորությունը՝ հավելելով, որ խաղաղությունը հավերժէ։
«Սա լավագույն ցուցանիշն է այն բանի, որ ազգերն ու ժողովուրդները կարող են հաշտվել, եթե երկու կողմերն էլ ցուցաբերեն քաղաքական կամք և նվիրվածություն խաղաղությանը։ Չկա խաղաղությունից լավ բան։ Միայն պատերազմ տեսածները իսկապես կհասկանան դրա արժեքը», – ասել է Իլհամ Ալիևը։