Եվրոպական էներգետիկ շուկան դարձել է աշխարհի ամենանեղ շուկան՝ Մերձավոր Արևելքում պատերազմի և ԵՄ կողմից Ռուսաստանից նավթի ու գազի մատակարարումները չընդունելու պատճառով։
Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ ելույթ ունենալով ազգային հեռուստատեսությամբ հեռարձակվող կառավարության նիստում։
Նա նշել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակը սրվում է և, հավանաբար, շուտ չի լուծվի։
«Սա նշանակում է, որ նավթի հսկայական ծավալներ կանհետանան միջազգային շուկայից, իսկ մատակարարումները կդառնան լիովին անկայուն։ Այս իրավիճակում Եվրոպան կրկնակի կորուստ է կրում, քանի որ ծովային առևտրի շուրջ բացարձակ անորոշության պատճառած վնասից բացի, Բրյուսելի նախկին որոշումները՝ մերժել ռուսական էներգակիրների մատակարարումները, հանգեցրել են նրան, որ Եվրոպան այժմ ունի աշխարհում էներգետիկ ռեսուրսների ամենափոքր քանակը»,- ասել է նախարարը