ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա

ԱՄՆ խոշոր ավիաընկերությունները կարող են լրացուցիչ 11.6 մլրդ դոլար են ծախսել վառելիքի վրա

Ամերիկյան խոշորագույն ավիափոխադրողները այս տարի կարող են լրացուցիչ ավելի քան 11 միլիարդ դոլար ծախսել ավիավառելիքի վրա՝ Իրանի շուրջ լարվածության սրման հետևանքով։ Այս մասին գրում է Financial Times-ը։Պարբերականի համաձայն՝ ԱՄՆ չորս խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines, United, Delta և Southwest, կարող են բախվել զգալի լրացուցիչ ծախսերի, քանի որ նախապես չեն ապահովագրել իրենց վառելիքի սպասվող գնումները և այժմ խոցելի են գների կտրուկ աճի նկատմամբ։FT-ի փոխանցմամբ՝ Հորմուզի նեղուցի փակումից հետո ԱՄՆ-ում ավիավառելիքի գինը աճել է գրեթե 60%-ով՝ հասնելով մեկ գալոնի դիմաց 3.95 դոլարի։ Տվյալները հիմնված են Argus US Jet Fuel ինդեքսի վրա, որը չափում է ամերիկյան ավիացիոն հանգույցներում սփոթային գները։Երեքշաբթի օրվա վերջին գինը նվազել է մինչև 3.4 դոլար մեկ գալոնի դիմաց, սակայն ԱՄՆ իշխանությունները բարձրացրել են ընթացիկ տարվա ավիավառելիքի գների պաշտոնական կանխատեսումը 37%-ով՝ այն հասցնելով 2.67 դոլարի։

Financial Times-ի հաշվարկներով՝ 2026 թվականին դա կարող է հանգեցնել շուրջ 11.6 միլիարդ դոլարի լրացուցիչ ծախսերի նշված չորս ավիաընկերությունների համար։

Կարդալ ավելին

Leave a comment