Այս տարի օգնություն է ստացել Արցախից բռնի տեղահանված ավելի քան 1400 ընտանիք. «Եվրասիա» ՀԿ

https://arm.sputniknews.ru/20260311/ajs-tari-ognutjun-e-stacel-arcakhic-brni-teghahanvats-aveli-qan-1400-yntaniq-evrasia-hk-99725948.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99703835_199:0:1639:1080_1920x0_80_0_0_e682077dab00562348ce4caa8a8329c0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, «եվրասիա», հասարակական կազմակերպություն, հումանիտար օգնություն, արցախ, բռնի տեղահանված, видео

տեսանյութեր, տեսանյութ, «եվրասիա», հասարակական կազմակերպություն, հումանիտար օգնություն, արցախ, բռնի տեղահանված, видео

Բաժանորդագրվել

2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք:

ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված և Հայաստանում հաստատված ավելի քան 1400 ընտանիք (7000 մարդ) է այս տարվա սկզբից մարդասիրական օգնություն ստացել «Եվրասիա» ՀԿ-ի աջակցությամբ: Այս մասին հայտնում է «Եվրասիա» ՀԿ-ի մամուլի ծառայությունը:

Ակցիան ընդգրկել է Հայաստանի բոլոր մարզերը: Ներկայում կամավորներն աշխատում են Երևանում: Այստեղ սննդամթերքի և առաջին անհրաժեշտության պարագաների փաթեթներ ստացել են ավելի քան 1000 ընտանիքներ: Առանձին փաթեթներ են հավաքվել մանկահասակ երեխաներ ունեցող ընտանիքների համար: Օգնություն են ստանում քաղաքացիների առավել խոցելի խմբերը՝ կերակրողին կորցրած ընտանիքները, հաշմանդամություն ունեցող անդամներ ունեցող ընտանիքները, բազմազավակ ընտանիքները, ինչպես նաև միայնակ տարեցները:

«Տարեսկզբից մեզ հաջողվել է աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված արդեն ավելի քան 1400 ընտանիքների: Օգնություն են ստանում Երևանում, Կապանում, Գորիսում, Իջևանում և Հայաստանի այլ քաղաքներում բնակվող մարդիկ: Նրանցից շատերի համար սա բարդ շրջան է․ նրանք նորից են դասավորում իրենց կյանքը տունը կորցնելուց հետո: «Եվրասիայի» կամավորներն օգնում են ընտանիքներին հաղթահարել այս փուլը և լուծել ամենաանհրաժեշտ կենցաղային հարցերը։ Մենք ուզում ենք, որ յուրաքանչյուր ընտանիք իմանա՝ իրենք մենակ չեն, և օգնությունն անպայման կցուցաբերվի»,-ասել է Պետդումայի պատգամավոր, «Եվրասիա» ՀԿ-ի խորհրդի նախագահ Ալյոնա Արշինովան:

2025 թվականին օգնություն է ստացել շուրջ 6 հազար ընտանիք: «Ռուսաստանը ձեզ հետ է» ծրագիրը նախատեսում է ինչպես մարդասիրական օգնության բաշխման զանգվածային ակցիաներ, այնպես էլ հասցեական աջակցություն կարիքավորներին:

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների աջակցության հումանիտար ակցիան «Եվրասիա» ՀԿ-ի կողմից իրականացվում է «Ռուսական հումանիտար առաքելություն» ՀԿ-ի հետ համատեղ և «Ռոսսոտրուդնիչեստվոյի» աջակցությամբ:

Leave a comment