Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպում է ունեցել Հունաստանի խորհրդարանի Ազգային պաշտպանության և արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Թեոդորա Բակոյանիսի հետ։
Հանդիպմանը դեսպան Մկրտչյանը ներկայացրել է վերջին ժամանակաշրջանում Հայաստանի արտաքին քաղաքական մի շարք ուղղություններով արձանագրած ձեռքբերումները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման ընթացքը, տարածաշրջանային զարգացումները։
Անդրադարձ է կատարվել խորհդարանական դիվանագիտությանը և այս համատեքստում կարևորվել է 2025 թ. դեկտեմբերին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնական այցը Աթենք։
Քննարկվել են նաև Հայաստան-Հունաստան երկկողմ հարաբերություններն առաջ մղելուն ուղղված մի շարք նախաձեռնություններ։
Հունաստանում ՀՀ դեսպանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: