Հայաստանի քաղաքացիական հասարակությունը առանցքային դեր ունի երկրի ժողովրդավարական գործընթացների ձևավորման գործում։
Լոռու մարզ կատարած այցի ընթացքում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը եղավ Վանաձորում՝ հանդիպելու և մտքեր փոխանակելու քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։
Հանդիպումը բովանդակալից քննարկումների և գաղափարների փոխանակման առիթ դարձավ՝ ընդգծելով մարզում գործող քաղաքացիական հասարակության ակտիվ և կենսունակ համայնքի կարևորությունը:
Եվրոպական միությունը աջակցում է նախաձեռնություններին, որոնք նպաստում են ակտիվ և կենսունակ քաղաքացիական հասարակության ձևավորմանը։ Միասին մենք կարող ենք նպաստել դրական փոփոխություններին։
ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: