Ուկրաինայի շուրջ բանակցությունները կարող են շարունակվել Ստամբուլում

Բաժանորդագրվեք araratnews-ի  տելեգրամ ալիքին։

Ուկրաինայի շուրջ բանակցությունների բոլոր մասնակիցները դրական են վերաբերվում Ստամբուլին որպես բանակցային հարթակ, ուստի խորհրդակցությունները կարող են շարունակվել այդ թուրքական քաղաքում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս մասին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։

«Ստամբուլը, անկասկած, տարբերակ է, և բոլոր կողմերը շատ դրական են վերաբերվում դրան»,- նշել է նա։

Ավելին, մամուլի քարտուղարը ասել է, որ Մերձավոր Արևելքի ճգնաժամը խոչընդոտում է Ուկրաինայի շուրջ բանակցությունների շարունակմանը ԱՄԷ-ում։

«Ցավոք, ներկայիս հանգամանքները թույլ չեն տալիս մեզ քննարկել Աբու Դաբիի տարբերակը»,- հավելել է նա։

Leave a comment