Արցախի 407 փրկարարից 8-ը համալրել է Հայաստանի փրկարար ծառայությունը

Արցախից ութ փրկարար ընդունվել են Հայաստանի ներքին գործերի նախարարության փրկարար ծառայություն։

Այս մասին ՍիվիլՆեթի գրավոր հարցմանը մարտի 11-ին պատասխանեցին Հայաստանի ներքին գործերի նախարարությունից։

Արցախում կայացած ինստիտուտներից մեկը համարվում էր փրկարար ծառայածությունը, որի փրկարարները  մասնակցել են արցախյան բոլոր պատերազմներին իրականացված  որոնողափրկարարական աշխատանքներին։

Միաժամանակ Հայաստանի ներքին գործերի նախարարությունից նաև հայտնեցին, որ Ղարաբաղից ևս երկու անձ ընդունվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության կրթահամալիր» պետական ոչ առևտրային կազմակերպություն՝ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության խմբերում պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու նպատակով։

ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով՝ Արցախի ներքին գործերի ծառայության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում 2023-ին աշխատել է 487 մարդ, որից 407-ը փրկարար ծառայող էր, իսկ 80-ը՝ քաղաքացիական աշխատող։ Ստացվում է, որ 407 փրկարարից Հայաստանում ծառայության է անցել 8-ը։

Անցած տարվա ապրիլին ՍիվիլՆեթին Ներքին գործերի նախարարությունից հայտնել էին, որ Արցախից համակարգ է տեղափոխվել հինգ աշխատակից։ Մոտ մեկ տարվա ընթացքում այդ թիվը աճել է երեքով։

Տե՛ս նաև՝ Տե՛ս նաև՝ Արցախի 407 փրկարարից 5-ը համալրել է Հայաստանի փրկարար ծառայությունը

The post Արցախի 407 փրկարարից 8-ը համալրել է Հայաստանի փրկարար ծառայությունը appeared first on CIVILNET.

Leave a comment